Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով ստորագրահավաք է սկսվում - RadioVan.fm

Онлайн

Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով ստորագրահավաք է սկսվում

2021-10-12 21:11 , Политика, 1015

Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով ստորագրահավաք է սկսվում

Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի երիտասարդական կազմակերպությունը (Երևանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով:

Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրելով․

«Հայտնում ենք Ձեզ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ կապված, Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի երիտասարդական կազմակերպությունը (Երևանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է ամբողջ քաղաքում՝ բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում, որոնց մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: Նախատեսվում են նաև հանրային քննարկումներ:

Ստորագրահավաքն իրականացվելու է նաև առցանց հարթակում:

Միաժամանակ հայտնում ենք, որ ստորագրահավաքի ամփոփումից հետո, դիմելու ենք Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար»:

Лента

Рекомендуем посмотреть