Հնդկաստանի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին - RadioVan.fm

Онлайн

Հնդկաստանի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

2021-10-13 14:34 , Политика, 786

Հնդկաստանի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն (ՀՀ) ժամանած Հնդկաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նշենք՝ Հնդկաստանի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել երեկ երեկոյան, օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այսօր Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է նախարարների հանդիպումն ընդլայնված կազմով:

Ապա, համատեղ մամուլի ասուլիսում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը պետք է ջանքեր գործադրեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու համար։

Նշենք՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է 1992թ. օգոստոսի 31-ին։

Лента

Рекомендуем посмотреть