300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին, մոտենում ենք «վառվող կարմիր գոտու» շեմին․ պատասխանատուները՝ Covid-19-ի իրավիճակի մասին - RadioVan.fm

Онлайн

300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին, մոտենում ենք «վառվող կարմիր գոտու» շեմին․ պատասխանատուները՝ Covid-19-ի իրավիճակի մասին

2021-10-13 16:59 , Общество, 1057

300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին, մոտենում ենք «վառվող կարմիր գոտու» շեմին․ պատասխանատուները՝ Covid-19-ի իրավիճակի մասին

«300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:

Այսօր հրավիրված մամլո ասուլիսում էլ ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշելով, որ ունենք կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) շուրջ 50 տոկոս դեպքերի աճ, ընդգծել է․

«Մահճակալային ֆոնդը սպառված է մոտենում ենք «վառվող կարմիր գոտու» շեմին»։

Մասնագետի գնահատմամբ՝ կորոնավիրուսը երիտասարդացել է ու, հիմնականում, ավելի շատ թիրախավորված են 30-ից 50 տարեկանները։ Դեպքերն ավելացել են նաև երեխաների շրջանում, կան անչափահասներ, որոնք ունեն հոսպիտալացման կարիք ու այս պահին բուժում են ստանում։

Մամլո ասուլիս մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ Հայաստանում անցած մեկ օրում կատարված 8497 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1217 նոր դեպք, ունենք 521 առողջացած, մահվան՝ 28 ելք, ևս 3 մահ էլ արձանագրվել է այլ հիվանդության պատճառով, թեև պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ։

Այդպիսով՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի սեպտեմբերի 13-ը, ժամը 11:00-ը, հանրապետությունում կորոնավարակակիրների թիվը հասել է 275 077-ի, որոնցից 250 576-ը առողջացած, 5646-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսով վարակված 1231 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 827 100 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть