Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներ հիմնանորոգվում են - RadioVan.fm

Онлайн

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներ հիմնանորոգվում են

2021-10-13 17:25 , Общество, 1284

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներ հիմնանորոգվում են

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ -ի տեղադրած տեսանյութը ներկայացնում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ150+700 – կմ167+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Նշվում է, որ այդ հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով։

Կապալառու կազմակերպությունն է «Վայքի ՃՇՇ»-ն ՓԲԸ։

Մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի վրա իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Лента

Рекомендуем посмотреть