«Դեմ ենք բռնությանը, աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»․ Հնդկաստանի արտգործնախարար - RadioVan.fm

Онлайн

«Դեմ ենք բռնությանը, աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»․ Հնդկաստանի արտգործնախարար

2021-10-13 18:34 , Политика, 843

«Դեմ ենք բռնությանը, աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»․ Հնդկաստանի արտգործնախարար

«Հակամարտությունները պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով, ոչ թե ուժի կիրառմամբ: Մենք դեմ ենք բռնությանը»,-այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

Նանշեց, որ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին։

«Սա առաջ ընթանալու ամենակենսունակ եղանակ է»,-ընդգծեց Հնդկաստանի գլխավոր դիվանագետը։

Նշենք՝ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամլո ասուլիսում Արարատ Միրզոյանը նշել է, որ Հնդկաստանը՝ որպես աշխարհի խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումը ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը։

Лента

Рекомендуем посмотреть