Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման հասնելու համար. ՀԱՊԿ - RadioVan.fm

Онлайн

Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման հասնելու համար. ՀԱՊԿ

2021-10-14 17:04 , Политика, 197

Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման հասնելու համար. ՀԱՊԿ

Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար:

Tvzvezdaհաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջնորդությամբ հաջողվել է դադարեցնել մարտական գործողությունները:

«Ներկա պահին ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»-ասել է Սիդորովը՝ միաժամանակ նկատելով, որ, թեև, մայիսից պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ են եղել, այդուամենայնիվ, այժմ կողմերի միջև կառուցողական երկխոսություն է ձևավորվում:

Лента

Рекомендуем посмотреть