Մոսկվայի մետրոյի բոլոր կայարաններում այսօրվանից գործարկվում է «դեմքով» վճարման համակարգը - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայի մետրոյի բոլոր կայարաններում այսօրվանից գործարկվում է «դեմքով» վճարման համակարգը

2021-10-15 18:52 , Мир, 1186

Մոսկվայի մետրոյի բոլոր կայարաններում այսօրվանից գործարկվում է «դեմքով» վճարման համակարգը

Այսօր Մոսկվայի մետրոյի բոլոր կայարաններում պետք է ամբողջությամբ գործարկվի կենսաչափական տվյալների օգտագործմամբ ուղեվարձի վճարման համակարգը, որն աշխատում է «խելացի» տեսախցիկների օգնությամբ:

Այդ մասին գրում է RBC-ն՝ մանրամասնելով, որ FacePay համակարգը թույլ է տալիս վճարել ուղևորության համար դեմքի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ «խելացի» տեսախցիկները կաշխատեն բոլոր կայարաններում այսօրվանից:

Տեխնոլոգիան օգտագործելու համար հարկավոր է ներբեռնել Մոսկվայի մետրոյի ծրագիրը: Հավելվածի FacePay բաժնում պետք է ներբեռնել դեմքի լուսանկարը և կցել բանկային քարտ, որից հետո հնարավոր կլինի համակարգն օգտագործել:

«Ուղևորը մոտենում է սարքին և նայում տեսախցիկին: «Խելացի» տեսախցիկը նույնականացնում է անձին, և ուղեվարձը հանվում է նրա քարտից»,-մանրամասնում է պարբերականը՝ հավելելով, որ Մոսկվայի մետրոյում նոր ֆունկցիոնալությամբ տեսախցիկների տեղադրումը սկսվել է 2019 թվականի գարնանից:

Նախատեսվում է հետագայում այս համակարգին միացնել Մոսկվայի կենտրոնական շրջանի երկաթուղային 31 կայարան, ինչպես նաև ցամաքային տրանսպորտը:

Лента

Рекомендуем посмотреть