«Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»․ Պուտինը խոսել է ԱՊՀ-ի առանցքային դերի մասին - RadioVan.fm

Онлайн

«Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»․ Պուտինը խոսել է ԱՊՀ-ի առանցքային դերի մասին

2021-10-15 18:57 , Политика, 275

«Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»․ Պուտինը խոսել է ԱՊՀ-ի առանցքային դերի մասին

«Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»,-ռուսական ասացվածքն է այսօր, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում, մեջբերել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի մասին։

Պուտինը շեշտել է, որ ԱՊՀ-ի առանցքային դերը հենց խաղաղ համագործակցության համար պայմաններ ստեղծելն է՝ ի շահ անդամ երկրների զարգացման ու քաղաքացիների բարեկեցության։

Կրեմլի ղեկավարը նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերը հանդես են գալիս որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր, որոնց միջոցով նաև հումանիտար օգնություն է հասցվում, ականազերծման աշխատանքներ են իրականացվում։

«Ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ականազերծվում են երկու կողմերի տարածքներ՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի։ Վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն»,-շեշտել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 52 000 փախստականներ վերադարձել են իրենց տները։

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ելույթների մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть