«Շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը, բայց մենք վճռական ենք»․ Փաշինյանը՝ ԱՊՀ երկների ղեկավարներին - RadioVan.fm

Онлайн

«Շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը, բայց մենք վճռական ենք»․ Փաշինյանը՝ ԱՊՀ երկների ղեկավարներին

2021-10-15 23:11 , Политика, 1226

«Շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը, բայց մենք վճռական ենք»․ Փաշինյանը՝ ԱՊՀ երկների ղեկավարներին

«Մեր տարածաշրջանն այսօր գտնվում է շատ կարևոր փոխակերպումների շեմին: Քաղաքական կամքի և իմաստության ցուցաբերման պարագայում դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և հանգեցնել իրական խաղաղության ու կայունության պայմանների ստեղծմանը: Մենք պատրաստ ենք նման փոփոխությունների: Ավելին, դրանք համընկնում են ապագայի մեր տեսլականի հետ:

Հայաստանի կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել «մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան»: Եվ մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ»-այդ մասին այսօր, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում, իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, կան բազմաթիվ գործոններ, որոնք կասկածի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը:

«Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և ի հեճուկս եռակողմ հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել մարդիկ: Այս առումով, ես առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանն հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները: Թշնամանքի և ատելության հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են առօրեական: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի: Եվ այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք և կանենք հնարավորը՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես հասնել այս նպատակին»,-ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ երկխոսությունը և, ցավոք, մեր տարածաշրջանում գոյություն ունեցող թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը կարող է հասցնել այս նպատակին:

Այս համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ է 2020 թվականի նոյեմբերի 9-ին հնարավոր եղել հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման:

«Մոսկվայի միջնորդական ջանքերի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ` նրա անվտանգությունն ապահովելու համար: Ռուսաստանի Դաշնությունը և նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր խաղացին 44-օրյա պատերազմն ավարտելու գործում: Նրանք այսօր ևս մեծ դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում: Մենք շնորհակալություն ենք հայտնում այս ջանքերի համար և լիովին կիսում ենք այն փիլիսոփայությունը, որի վրա դրանք հիմնված են»-ասել է ՀՀ վարչապետը:

Հավելենք՝ ՀՀ վարչապետն իր ելույթում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից զատ՝ անդրադարձել է նաև ԱՊՀ շրջանակում համագործակցությանը։

Առցանց ելույթի սղագրությունը՝ հետևյալ հղմամբ, տեսագրությունը՝ ստորև։

Лента

Рекомендуем посмотреть