Մոսկվա-Բանգկոկ չվերթի տուժածների ցանկում հայկական ազգանվամբ մեկ անձ կա - RadioVan.fm

Онлайн

Մոսկվա-Բանգկոկ չվերթի տուժածների ցանկում հայկական ազգանվամբ մեկ անձ կա

2017-05-01 10:30 , Общество, 1024

Մոսկվա-Բանգկոկ չվերթի տուժածների ցանկում հայկական ազգանվամբ մեկ անձ կա

Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Բանգկոկ չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո հոսպիտալացված 15 ռուսաստանցիներից բաղկացած ցանկը:

Ինչպես նշվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում, բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց՝ տարբեր ծանրության վնասվածքներով: Որոշ ուղևորների վիրահատություն է պահանջվում: Այժմ հիվանդանոցում մնում է 15 ռուսաստանցի:
Հրապարակված ցուցակում կա հայկական ազգանվամբ մեկ անձ՝ 1982 թվականին ծնված Տատյանա Ավեդիսյանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավերից մեկը Թաիլանդում հայտնվել է տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով տուժել է 25 մարդ:
Մոսկվայից Թաիլանդ ուղևորվող օդանավը նախքան Բանգկոկի օդանավակայանում վայրէջք կատարելը հայտնվել է տուրբուլենտության գոտում: Հայտնի է, որ ամրագոտին չամրացրած ուղևորների մի մասը տեղից ընկել են ու վնասվածքներ ստացել:

Այնուհանդերձ՝ վայրէջքը բարեհաջող է անցել: Օդանավն արդեն Մոսկվա է վերադարձել:

Лента

Рекомендуем посмотреть