Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում է COVID-19-ի տարբերակների զարգացմանը․ Գուտերեշ - RadioVan.fm

Онлайн

Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում է COVID-19-ի տարբերակների զարգացմանը․ Գուտերեշ

2021-10-18 15:28 , Мир, 1253

Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում է COVID-19-ի տարբերակների զարգացմանը․ Գուտերեշ

Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում է նոր շտամների զարգացմանը և ագրեսիվությանը:

«Պատվաստանյութերի անհավասարությունը թույլ է տալիս COVID-19-ի տարբերակների զարգացում և ագրեսիվություն՝ դատապարտելով աշխարհն ավելի շատ մահացության և երկարաձգելով տնտեսական անկումը»,-Twitter-ում գրել է Գուտերեշը՝ ընդգծելով, որ առանց պատվաստանյութերի բաշխման «համակարգված, հավասար մոտեցման»՝ որևէ երկրում հնարավոր չի լինի հասնել վարակի դեպքերի թվի նվազմանը:

Նշենք՝ ըստ worldometers միջազգային պորտալի՝ աշխարհի 215 COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվն այս պահին 241,556,678 է, որից մահացել է 4,915,959-ը, ապաքինվել՝ շուրջ 218 մլն 782 հազար մարդ։

Лента

Рекомендуем посмотреть