ՀՀ-ում արհմիությունների միջոցով աշխատողի իրավունքների պաշտպանությունը դեռևս հեռու է կայացած լինելուց. Թադևոս Ավետիսյան - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում արհմիությունների միջոցով աշխատողի իրավունքների պաշտպանությունը դեռևս հեռու է կայացած լինելուց. Թադևոս Ավետիսյան

2017-05-01 09:30 , Общество, 1399

ՀՀ-ում արհմիությունների միջոցով աշխատողի իրավունքների պաշտպանությունը դեռևս հեռու է կայացած լինելուց. Թադևոս Ավետիսյան

ՀՀ-ում արհմիությունների միջոցով աշխատողի իրավունքների պաշտպանության ինստիտուտը դեռևս հեռու է կայացած լինելուց: Աշխատանքի օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանը՝ այդ հարցում կարևորելով պետության դերը: Ըստ նրա՝ նախ և առաջ պետք է ստեղծվեն իրավական կարգավումներ, որոնցով արհմիությունների դերը կարող է հետևողականորեն բարձրանալ, աշխատողներն էլ դատական, վարչական կարգով իրենց իրավունքները պաշտպանելուց զատ՝ կունենան նաև այն հիմնարար ուղղությունն ու հնարավորությունը, որը կազմակերպվում է արհմիությունների միջոցով:

Ոլորտի ներկայացուցիչն անդրադարձել է նաև աշխատաշուկայում այսօր արձանագրվող հիմնական խախտումներին:

Лента

Рекомендуем посмотреть