Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանած Պերմյակովը, հնարավոր է, պատիժը կրի ՌԴ-ում - RadioVan.fm

Онлайн

Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանած Պերմյակովը, հնարավոր է, պատիժը կրի ՌԴ-ում

2017-05-02 20:20 , Общество, 906

Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանած Պերմյակովը, հնարավոր է, պատիժը կրի ՌԴ-ում

Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի հարցը: Այդ մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ մեջբերով Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հետևյալ խոսքերը. «Ես զուտ տեսականորեն ասում եմ, որ, հնարավոր է, Վալերի Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստան: Կոնկրետ որևէ տվյալ չկա, ասում եմ՝ զուտ հաշվի առնելով այն փաստը, որ ինքը եղել է Ռուսաստանի դատապարտյալ, երբ որ գործը մտել է դատարան»:

Մաժամանակ,«Ինտերֆաքս»-ը, նկատում է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Պերմյակովին կարող են փոխանակել Ռուսաստանում խոշոր ավտովթարի գործով մեղավոր ճանաչված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ընտանիքից ողջ մնացած 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Ավետիսյանը, կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև, յոթ օր հետո, մահացել:

Կասկածյալը՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, հայտնաբերվեց ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս: Նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց և՛ Հայաստանում և՛ Ռուսաստանում:

Վ.Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:

Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

2016 թվականի օգոստոսի 23-ին նա դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Лента

Рекомендуем посмотреть