Կենտրոնում և Արաբկիրում ստուգված 382 հանրային տրանսպորտից 81-ում հակահամաճարակային կանոնների խախտում է արձանագրվել - RadioVan.fm

Онлайн

Կենտրոնում և Արաբկիրում ստուգված 382 հանրային տրանսպորտից 81-ում հակահամաճարակային կանոնների խախտում է արձանագրվել

2021-10-19 20:13 , Право, 889

Կենտրոնում և Արաբկիրում ստուգված 382 հանրային տրանսպորտից 81-ում  հակահամաճարակային կանոնների խախտում է արձանագրվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինն այսօր վաղ առավոտից ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում մշտադիտարկել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններով երթևեկող հանրային տրանսպորտի աշխատանքը։

Հաղորդվում է, որ մեկ տասնյակից ավելի շրջիկ կարգախմբերով և կանգառի կետերում ՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչներն ուսումնասիրել են 382 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 81 խախտում։ Դրանք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկների բացակայությանը։

Տեսչական մարմնից ընդգծում են՝ հասարակական տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը նշված վարչական շրջաններում դեռևս ընթացքի մեջ է։

Лента

Рекомендуем посмотреть