Բաքվից 5 գերի է վերադարձվել Հայաստան - RadioVan.fm

Онлайн

Բաքվից 5 գերի է վերադարձվել Հայաստան

2021-10-19 23:14 , Политика, 917

Բաքվից 5 գերի է վերադարձվել Հայաստան

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպան Սերգեյ Կոպիրկինը դիմավորել է «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարած Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը, որով Ադրբեջանից ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք է վերադարձել Հայաստանի հինգ քաղաքացի:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից` հրապարակելով նաև լուսանկարներ:

Այսպիսով, Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված գերեվարված անձանց թիվը հասավ 113-ի, Քննչական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն` այդ թիվը 108 էր:

Лента

Рекомендуем посмотреть