Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին․ դեսպանը ՀՀ արտգործնախարարին - RadioVan.fm

Онлайн

Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին․ դեսպանը ՀՀ արտգործնախարարին

2021-10-20 19:12 , Политика, 852

Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին․ դեսպանը ՀՀ արտգործնախարարին

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին:

Արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը:

Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

ՀՀ ԱԳ նախարարը նաև կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը:

Հաղորդվում է, որ նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում Միացյալ Թագավորությանցուցաբերած շարունակական աջակցության կապակցությամբ:

ԱԳՆ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ:

Կողմերը քննարկել են նաև այս տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրումը և համախմբումը:

Лента

Рекомендуем посмотреть