Ալիևի խոսքով՝ բռնազավթված Կովսականը շուտով կդառնա երկրի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն - RadioVan.fm

Онлайн

Ալիևի խոսքով՝ բռնազավթված Կովսականը շուտով կդառնա երկրի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն

2021-10-20 21:35 , Политика, 741

Ալիևի խոսքով՝ բռնազավթված Կովսականը շուտով կդառնա երկրի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստան փոխվարչապետերի՝ Մոսկվայում այսօր կայանալիք հանդիպմանը հայտարարել է, թե այս հանդիպմանը` կրկին ներկայացվելու է իրենց մոտեցումը, այն է՝ Զանգելանում՝ բռնազավթված Կովսականում, կստեղծվի ժամանակակից լոգիստիկ և տրանսպորտային կենտրոն, ներառյալ բեռնատար և մարդատար ինքնաթիռների թռիչքները, կկառուցվի երկաթուղային հանգույց, մայրուղիներ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևն այդ մասին հայտնել է Զանգելանում հանրության հետ հանդիպմանը:

Ընդգծենք՝ հայաստանյան իշխանությունները պնդում են, թե միջանցքի հարց ընդհանրապես չի քննարկվում։

Лента

Рекомендуем посмотреть