Կամավոր գիտելիքների ստուգմանը անցողիկ շեմը հաղթահարած 468 ուսուցչի աշխատավարձը կբարձրանա 30, 40, 50 տոկոսով - RadioVan.fm

Онлайн

Կամավոր գիտելիքների ստուգմանը անցողիկ շեմը հաղթահարած 468 ուսուցչի աշխատավարձը կբարձրանա 30, 40, 50 տոկոսով

2021-10-21 17:11 , Политика, 817

Կամավոր գիտելիքների ստուգմանը անցողիկ շեմը հաղթահարած 468 ուսուցչի աշխատավարձը կբարձրանա 30, 40, 50 տոկոսով

Կամավոր գիտելիքի ստուգման գործընթացում անցողիկ շեմը հաղթահարած ուսուցիչներից 468-ը ստացած միավորների համաձայն կստանա 30, 40, 50 տոկոս հավելավճար։

Այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պարզաբվանելով, թե ինչ է դա ենթադրում։

«Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 125 հազար դրամ։ Այսպիսով, 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս ստացածներինը՝ 50 հազար դրամով և 50 տոկոս ստացածներինը՝ 61 500 դրամով»,-հստակեցրել է նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործընթացը շարունակական է, այն կտևի մոտավորապես 3 տարի։ Հաջորդ տարի կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները՝ բոլոր առարկաների գծով։ Կամավոր ատեստավորման համակարգի ներդրման հիմքում, ինչպես նախարարությունն է նշում, նոր, արդի պահանջներին համապատասխան ուսուցիչների մուտքը դպրոց ապահովելն է՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ։

Հայտնել էինք, որ ԿԳՄՍՆ-ն ամփոփել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի արդյունքները: Կամավոր գիտելիքի ստուգման համար դիմած 1372 ուսուցինչներից գործընթացին մասնակցել են 996-ը, միայն 47, 2 տոկոսն է հաղթահարել անցողիկ շեմը։ Ի դեպ, ատեստավորմանը կամավոր այս փուլում մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները` «Հայոց լեզու և գրականություն», «Հայթոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների գծով:

Лента

Рекомендуем посмотреть