Հակահայ գրությամբ բեռնատար՝ թատրոնի շենքի դիմաց․ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը փորձել է խափանել Արցախում ադրբեջանական ագրեսիայի մասին բրիտանացի կինոռեժիսորի ֆիմի ցուցադրությունը - RadioVan.fm

Онлайн

Հակահայ գրությամբ բեռնատար՝ թատրոնի շենքի դիմաց․ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը փորձել է խափանել Արցախում ադրբեջանական ագրեսիայի մասին բրիտանացի կինոռեժիսորի ֆիմի ցուցադրությունը

2021-10-21 17:53 , Политика, 1246

Հակահայ գրությամբ բեռնատար՝ թատրոնի շենքի դիմաց․ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը փորձել է խափանել Արցախում ադրբեջանական ագրեսիայի մասին բրիտանացի կինոռեժիսորի ֆիմի ցուցադրությունը

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը փորձել է խափանել վավերագրող կինոռեժիսոր, Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմիծովային հետևակի նախկին զինվորական Էմիլ Գեսսենի՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Վանշինգտոնում «45 օր․ պայքար հանուն ազգի» ֆիլմի պրեմիերայից առաջ Ադրբեջանի դեսպանությունը զանգահարել է թատրոն՝ պնդելով, որ չեղարկեն միջոցառումը, այլապես թատրոնի հեղինակությունը կտուժի։

Պահանջի մերժումից հետո Ադրբեջանի դեսպանատունը փորձել է վարկաբեկել վավերագրական ֆիլմը՝ վճարելով հակահայ գրությամբ բեռնատար մեքենայի՝ թատրոնի դիմաց կայանելու համար։ Բեռնատարի էկրանին գրված է եղել՝ «Արդյո՞ք ֆիլմը ցույց տալու է՝ ինչպես են հայերը հարձակվում ադրբեջանցի քաղաքացիների վրա»։

Ի պատասխան այս քայլի՝ ֆիլմի ռեժիսոր Գեսսենը Twitter-ում գրել է․

«Շնորհակալություն, ձեր բեռնատարն այս երեկո մեր ցուցադրությանն ուղարկելու, ինչպես նաև՝ ցուցադրությունը դադարեցնելու պահանջով թատրոնին ահաբեկելու փորձերի համար: Հաջորդ անգամ մի վատնեք ձեր գումարը, ես ձեզ համար անվճար տոմսեր ունեմ, և ներսում շատ ավելի տաք է»։

Նշենք՝ ավելի վաղ BFBS Academy-ն թվիթերյան գրառմամբ հայտնել էր, որ այս տարեվերջին էկրան կբարձրանա բրիտանացի ռազմական լրագրողի նկարահանած «45 օր․ պայքար հանուն ազգի» վերնագրով ֆիլմը, որում ներկայացվելու են 2020 թվականի աշնանը տեղի ունեցած Արցախյան պատերազմում իրենց հարազատներին կորցրած մարդկանց պատմություններ։

Лента

Рекомендуем посмотреть