«Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար»․ Ավանեսյանը՝ 620 400 դեղաչափ «Սպայկվաքս» նվեր ստանալու մասին - RadioVan.fm

Онлайн

«Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար»․ Ավանեսյանը՝ 620 400 դեղաչափ «Սպայկվաքս» նվեր ստանալու մասին

2021-10-22 15:56 , Политика, 988

«Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար»․ Ավանեսյանը՝ 620 400 դեղաչափ «Սպայկվաքս» նվեր ստանալու մասին

Հայաստանին նվիրաբերվել է «Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր: Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։ Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը: Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար»,-գրել է Ավանեսյանը։

Лента

Рекомендуем посмотреть