Երեկ երեկոյան Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի դեմ կատարված մահափորձի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանության փորձը՝ կապված անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Նշենք, երեկ երեկոյան՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արտաշատից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին անհայտ անձինք մեքենայով փակել են Կարեն Ղազարյանի վարած մեքենայի ճանապարհը և անհայտ հրազենով կրակահերթ արձակել նրա ու մեքենայում գտնվող Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: Արդյունքում`Կարեն Ղազարյանը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: