Տաթև-Աղվանի ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև նոյեմբերի վերջ․ փոխվարչապետ - RadioVan.fm

Онлайн

Տաթև-Աղվանի ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև նոյեմբերի վերջ․ փոխվարչապետ

2021-10-25 14:44 , Политика, 205

Տաթև-Աղվանի ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև նոյեմբերի վերջ․ փոխվարչապետ

Ռազմավարական նշանակություն ունեցող Տաթև-Աղվանի ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ հայտնելով, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այցելել է Տաթև-Աղվանի ճանապարհահատված՝ ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։

«Ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ»,-գրել է փոխվարչապետը։

Նշենք՝ օրեր առաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։

Лента

Рекомендуем посмотреть