Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է - RadioVan.fm

Онлайн

Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

2021-10-25 15:27 , Общество, 889

Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է։

Հիշեցվում է, որ հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել․ վթարի հետևանքով 5 ուղևոր տեղում մահացել էին, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:

Ոստիկանությունից, ահա, տեղեկացնում են, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Հայտնել էինք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ ՀՀ քննչական կոմիտից նշել էին, որ 5 անձի՝ այդ թվում «ԳԱԶԵԼ»-ի վարորդի մահվան ելքով վթարը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների չապահովման հետևանք է եղել։

Лента

Рекомендуем посмотреть