«Մենք հիմա ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է»․ Քերոբյանը՝ տոնական օրերը կրճատելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Մենք հիմա ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է»․ Քերոբյանը՝ տոնական օրերը կրճատելու մասին

2021-10-26 14:03 , Политика, 700

«Մենք հիմա ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ,  դա իրականում հակաքրիստոնեական է»․ Քերոբյանը՝ տոնական օրերը կրճատելու մասին

Ամանորյա տոնական օրերը կրճատելու նախագիծը Հայաստանի խորհրդարանում է․ գործադիրն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ու ոչ աշխատանքային սահմանել դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ և հունվարի 6-ը, իսկ հունվարի 7-ը՝ մեռելոցը, ըստ նախագծի, ևս աշխատանքային կլինի։

«Ճի՞շտ է արդյոք այն պնդումը, որ այս ամենի հիմնական նպատակը հունվարի 7-ը աշխատանքաին օր հռչակելու մոտիվ գտնելն էր, թե ի՞նչ պետք է անել, որ հունվարի 7-ն էլ խլեք, որովհետև մնացած բոլոր 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները խլեցիք և մնաց հունվարի 7-ը, դա էլ ուզում եք խլել»,-արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ ինքը քրիստոնյա է, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, ու իր համար եկեղեցի գնալը աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրերի պատճառով երբևէ խնդիր չի եղել։

«Կարծում եմ՝ այստեղ որևէհակասություն չկա: Հակասությունն իրականում հակառակումն է, այն որ, մենք հիմա ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ,դա իրականում հակաքրիստոնեական է։ Սրանով իրականում մենք ավելի շատ լուծում ենք մշակութային ու կրոնական հարցեր դրական իմաստով»,-հավելեց Քերոբյանը։

Ի դեպ՝ Քերոբյանը շեշտեց, որ այս փոփոխություններին կողմ են նաև ընդդիմադիր պատգամավորները՝ ի դեմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի, նաև նման փորձ է արել նախկին՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը։

Եթե նախագծի փոփոխություններն ընդունվեն՝ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր կլինեն:

Лента

Рекомендуем посмотреть