Հուսով եմ՝ Թեհրանը ողջամիտ կգործի և Ադրբեջանի հետ հարաբերություններում խնդիրներ չեն լինի․ Էրդողան - RadioVan.fm

Онлайн

Հուսով եմ՝ Թեհրանը ողջամիտ կգործի և Ադրբեջանի հետ հարաբերություններում խնդիրներ չեն լինի․ Էրդողան

2021-10-27 16:58 , Политика, 806

Հուսով եմ՝ Թեհրանը ողջամիտ կգործի և Ադրբեջանի հետ հարաբերություններում խնդիրներ չեն լինի․ Էրդողան

Արցախի գրավյալ տարածքներից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությունն ու Բաքվի և Թել Ավիվի հարաբերություններից իրանական կողմի դժգոհությունները։

«Մենք Իլհամ Ալիևի հետ քննարկել ենք այդ հարցը։ Ադրբեջանի նախագահը հետ չի կանգնի իր վճռական դիրքորոշումից։ Նա վստահեցրել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները չեն տարբերվում Ադրբեջանի՝ այլ երկրների հետ հարաբերություններից և այդպես լինելու է հետագայում։ Երկրներն իրավունք չունեն միմյանց վրա ճնշում գործադրել որոշումների կայացման մեխանիզմի հարցում։ Հուսով եմ՝ Թեհրանը ողջամիտ կգործի և Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում խնդիրներ չեն լինի»,-«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։

Նշենք՝ Բաքվի ու Թեհրանի հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին սեպտեմբերի 15-ին ձերբակալեց իրանցի երկու վարորդի։ Միայն վերջերս Բաքուն ազատ արձակեց նրանց։

Հիշեցնենք՝ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները սեպտեմբերի 9-ից տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Այդ առնչությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։

Лента

Рекомендуем посмотреть