«Թուրքիան և Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»․ Ալիև - RadioVan.fm

Онлайн

«Թուրքիան և Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»․ Ալիև

2021-10-27 17:00 , Политика, 1116

«Թուրքիան և Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»․ Ալիև

Չնայած հայաստանյան իշխանությունների պնդմանը, թե հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում միջանցքի հարց ընդհանրապես չի քննարկվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ տարածքներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախօրեին կայացած համատեղ մամլո ասուլիսում հիշատակել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»,- հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությունից հետո Թուրքիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը շեշտել է, թե Ադրբեջանի հարակից տարածքը Նախիջևանին կապող առանցքային միջանցքը «կմիավորի ողջ թյուրքական աշխարհը»։

Ալիևը հիշեցրել է, թե Զանգեզուրը Ադրբեջանի կազմում է եղել, սակայն 1920-ականներին հանձնվել է Հայաստանին՝ կտրելով Ադրբեջանի ցամաքային կապը Նախիջևանի հետ։

Лента

Рекомендуем посмотреть