Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը վերաբացվել է - RadioVan.fm

Онлайн

Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը վերաբացվել է

2017-05-04 13:25 , Общество, 1044

Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը վերաբացվել է

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երեւանի քաղաքապետարանի Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը: 1958 թվականից գործող Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցող միակ բուժհաստատությունը մինչ օրս չէր նորոգվել, իսկ վերջին տարիներին հայտնվել էր անմխիթար վիճակում: Բուժհաստատության սարքավորումների մեծ մասն էլ խորհրդային արտադրության էին, որոնք հնարավորություն չէին ընձեռում մատուցել ժամանակակից պահանջներին համապատասխան բուժօգնություն:

Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նախորդ տարի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթանալով ծննդատան անմխիթար պայմաններին, պատասխանատուներին հանձանարարել էր բուժհաստատության հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկել Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրում եւ հնարավորին սեղմ ժամկետում այն ավարտել ու ապահովել բնակիչների պատշաճ սպասարկումը:

Лента

Рекомендуем посмотреть