Մայր Աթոռը հնգյակի ընտանիքին 4 սենյականոց բնակարան կնվիրի - RadioVan.fm

Онлайн

Մայր Աթոռը հնգյակի ընտանիքին 4 սենյականոց բնակարան կնվիրի

2017-05-05 17:45 , Общество, 947

Մայր Աթոռը հնգյակի ընտանիքին 4 սենյականոց բնակարան կնվիրի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 3-ին հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կընծայի 4-սենյականոց բնակարան:

«Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակներ պարգևած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,- հայտնում է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով հոգևոր խնամքից բացի կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունն էլ մեծամորցի նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրի 1,5 մլն դրամ: Այսինքն՝ ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից՝ 2,5 մլն դրամնն ուղղակիորն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ: Այդ մասին հայտնել էր սոցիալական գերատեսչության մամլո խոսնակ Անուշ Դանիելյանը:

Հիշեցնենք՝ մեծամորցի Վարդան ու Լուսինե Կարապետյանների ընտանիքում մայիսի 3-ին հնգյակ է լույս աշխարհ եկել՝ 4 աղջիկ և մեկ տղա: Ընտանիքն ապրում է Մեծամորում՝ վարձակալած բնակարանում։

Лента

Рекомендуем посмотреть