Բաքուն մտադիր է Պակիստանից գնել JF-17 Thunder կործանիչներ - RadioVan.fm

Онлайн

Բաքուն մտադիր է Պակիստանից գնել JF-17 Thunder կործանիչներ

2021-11-02 17:02 , Мир, 961

Բաքուն մտադիր է Պակիստանից  գնել JF-17 Thunder կործանիչներ

Ադրբեջանը հետաքրքրված է պակիստանյան JF-17 Thunder կործանիչների ձեռքբերմամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին ասել է Պակիստանում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը:

«Պակիստանից JF-17 Thunder օդանավեր գնելը մեր օրակարգի առանցքային հարցն է»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը լուրջ ջանքեր են գործադրում իրենց միջոցների, հատկապես՝ կործանիչների արդիականացման ուղղությամբ։

«Այդ ուղղությամբ համատեղ աշխատանք է տարվում Պակիստանի հետ»,-հավելել է այդ երկրում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդը։

JF-17 Thunder կործանիչ-ռմբակոծիչը Պակիստանի և Չինաստանի համատեղ մշակած ռազմական օդանավ է։ Վերջին մոդիֆիկացայի արժողությունը ավելի քան 25 միլիոն դոլար է։

Лента

Рекомендуем посмотреть