Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ՀՀ ԱԻՆ ծառայության աշխատակիցները հանդես կգան յուրօրինակ շնորհավորանքով՝ վաղը ժամը 11.00-ից մայրաքաղաքում և մարզկենտրոններում անցկացնելով հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ: Շքերթի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով կշրջեն քաղաքների փողոցներով և կշնորհավորեն քաղաքացիներին:
Նույն օրը, ժամը 11.00-ից մինչև երեկո «Մոսկվա» կ/թ հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տոնական համերգային ծրագրով հանդես կգա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը:
Ժամը 13.00-ին «Մայիսի 911» տոնական շքերթի մասնակից հրշեջ մեքենաները կհավաքվեն Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց կմիանա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ բաց կթողնեն խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից նշում են, որ միջոցառման նպատակներից է նաև բարձրացնել մարդկանց իրազեկման մակարդակը` հիշեցնելով, որ ամենադժվար պահին փրկարարներն իրենց կողքին են և ցանկացած արտակարգ իրավիճակում օգնության կարիք ունենալու դեպքում իրենք կարող են ահազանգել ՀՀ ԱԻՆ՝ հրատապ օգնության «911» շուրջօրյա ծառայություն:
հ/հ | Ստորաբաժանում, մեքենա | Երթուղի |
1. | ԵՓՎ Կենտրոն բաժնի թիվ 1 ՀՓՋ «Իսուզու» 314vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա | Իսակովի պողոտա, Մաշտոցի պողոտա, Կորյունի, Խանջյան, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներ |
2. | ԵՓՎ Կենտրոն բաժնի թիվ 8 ՀՓՋ «Իսուզու» 316vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա | Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Սայաթ-Նովայի փողոցներ, Մաշտոցի պողոտա, Կորյունի և Հերացու փողոցներ |
3. | ԵՓՎ Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ «Իսուզու» 324vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա | Տիգրան Մեծի պողոտա, Արցախի, Այվազովսկու, Տիտոգրադյան, Խաղաղ Դոնի փողոցներ, Նուբարաշենի խճուղի, Էրեբունի թանգարանի հրապարակ, Էրեբունու, Ազատամարտիկների, Սասունցի Դավթի, Մուրացանի, Աթոյան փողոցներ, Էրեբունի վարչական շրջանի մանկական այգի |
4. | ԵՓՎ Էրեբունի բաժնի թիվ 10 ՀՓՋ «Իսուզու» 339vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա | Նուբարաշենի 11-րդ, 13-րդ, 6-րդ և 9-րդ փողոցներ, Նուբարաշենի կենտրոնական զբոսայգի |
5. | ԵՓՎ Շենգավիթ բաժնի թիվ 2 ՀՓՋ «Իսուզու» 321VV01 պ/հ հրշեջ ավտոմեքենա | Գարեգին Նժդեհի փողոց, Գարեգին Նժդեհի հրապարակ, Շողակաթի այգի |
6. | ԵՓՎ Մալաթիա—Սեբաստիաբաժնի թիվ 4 ՀՓՋ «Իսուզու» 325vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա | Սեբաստիայի, Կուղինյան փողոցներ, «Աստղիկ» բժշկական կենտրոն, Րաֆֆու, Զորավար Անդրանիկի և Բաբաջանյան փողոցներ |
7. | ԵՓՎ Արաբկիր բաժնի թիվ 5 ՀՓՋ «Իսուզու» 332vv01 և 327vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենաներ ՀՆՓԱԻԿ 2 մոտոցիկլետ | Ղափանցյան և Ադոնցի փողոցներ, Ազատության պողոտա, Թբիլիսյան խճուղի, Զաքարիա Քանաքեռցու, Ֆանարջյան, Ուլնեցու, Պարույր Սևակի, Ռուբինյանց, Դավիթ Անհաղթի փողոցներ, Ազատության պողոտա, «Հաղթանակ» զբոսայգի, Բաբայան, Քոչարի փողոցներ, մետրոյի «Բարեկամություն» կայարան, Հ. Հակոբյան փողոց, Կոմիտասի պողոտա, Վաղարշյան, Ն. Զարյան, Տիգրանյան, Ադոնցի և Ղափանցյան փողոցներ |
8. | ԵՓՎ Աջափնյակ բաժնի թիվ 7 ՀՓՋ «Իսուզու» 337vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա | Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան, Մարգարյան, Ֆուչիկի, Մելքումի, Գևորգ Չաուշի, Շիրազւի, Հասրաթյան փողոցներ |
9. | ԵՓՎ Նոր Նորք բաժնի թիվ 9 ՀՓՋ «Իսուզու» 317vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա | Գյուլիքեխվյան փողոց, Գայի պողոտա, Դավիթ Բեկի փողոց |
10. | ԵՓՎ Ավան բաժնի թիվ 11 ՀՓՋ «Իսուզու» 342vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա | Աճառյան, Բաբաջանյան, Խուդյակովի փողոցներ, Գայի պողոտա և Աճառյան փողոց |
11. | ԵՓՎ թիվ 13 ՀՀՋ «Իսուզու» 318vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա | Տիգրան Պետրոսյան փողոց |