Կրծքավանդակի ձախ կեսի, ստորին ծնոտի հրազենային վիրավորումներ. Արցախի ԱՆ-ն՝ ադրբեջանական կրակոցներից տուժածների մասին - RadioVan.fm

Онлайн

Կրծքավանդակի ձախ կեսի, ստորին ծնոտի հրազենային վիրավորումներ. Արցախի ԱՆ-ն՝ ադրբեջանական կրակոցներից տուժածների մասին

2021-11-08 23:02 , Общество, 879

Կրծքավանդակի ձախ կեսի,  ստորին ծնոտի հրազենային վիրավորումներ. Արցախի ԱՆ-ն՝ ադրբեջանական կրակոցներից տուժածների մասին

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը (ԱՀ ԱՆ) մանրամասներ է հաղորդել Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից այսօր արձակած կրակոցներից վիրավորված քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին:

Հիշեցնենք՝ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ այսօր, ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Նշվել էր, որ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Արցախի առողջապահական գերատեսչությունը մանրամասնում է, որ վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրիհրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:

Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքներիայտուց, էնֆիզեմա:

Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման:

Բժիշկները 2վիրավորի վիճակըգնահատում են միջին ծանրության:

Այս պահին մեկ վիրավորվածիվիրահատությունըբարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր:

Лента

Рекомендуем посмотреть