Շենքի տանիքից ցած նետվել սպառնացող Սահակաշվիլին ձերբակալվել է - RadioVan.fm

Онлайн

Շենքի տանիքից ցած նետվել սպառնացող Սահակաշվիլին ձերբակալվել է  

2017-12-05 14:11 , Мир, 2334

Շենքի տանիքից ցած նետվել սպառնացող Սահակաշվիլին ձերբակալվել է

Ուկրաինայի իրավապահները ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր առավոտյան խուզարկել են Կիևում գտնվող Սահակաշվիլիի բնակարանը: Այդ ընթացքում Վրաստանի նախկին նախագահը բարձրացել է 8 հարկանի բնակելի շենքի տանիք՝ սպառնալով այնտեղից ցած նետվել: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սահակաշվիլին տանիքից իջել է ուժայինների ուղեկցությամբ:

Իրավապահները կասկածում են, որ Սաակաշվիլին անօրինական ֆինանսավորում է ստանում Ուկրաինայում քաղաքական գործունեություն ծավալելու համար:

Лента

Рекомендуем посмотреть