Տնտեսագիտականը կերկարաձգի հեռավար ուսուցման ժամկետը, իսկ ԵՊՀ-ն և ԵՊԲՀ-ն կհետևեն նախարարության շրջաբերականին - RadioVan.fm

Онлайн

Տնտեսագիտականը կերկարաձգի հեռավար ուսուցման ժամկետը, իսկ ԵՊՀ-ն և ԵՊԲՀ-ն կհետևեն նախարարության շրջաբերականին

2021-11-12 15:54 , Образование, 1182

Տնտեսագիտականը կերկարաձգի հեռավար ուսուցման ժամկետը, իսկ ԵՊՀ-ն և ԵՊԲՀ-ն կհետևեն նախարարության շրջաբերականին

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հայտնում է, որ նոյեմբերի 15-ից ուսումնական գործընթացը բոլոր կուրսերում կկազմակերպվի առկա ձևաչափով։

«ԵՊՀ-ում ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս շարունակվելու են խստագույնս պահպանվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները»,-միաժամանակ ընդգծվում է տարածած հաղորդագրությունում։

Երևանի պետական բժշկական համալսարանից (ԵՊԲՀ) ևս հայտնում են, որ նոյեմբերի 15-ից կանցնեն ուսուցման առկա ձևաչափին։

«Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ 11.11.2021թ. թիվ 01/11.2/26261-2021 հրամանի ս/թ. նոյեմբերի 15-ից բոլոր կուրսերում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), մինչդեռ, հայտնում է, որ ԲՈւՀ-ում հեռավար ուսուցման ժամկետը կերկարաձգեն մինչև նոյեմբերի 30-ը։

«Սիրելի՛ ուսանողներ, կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հեռավար ուսուցումը մինչև նոյեմբերի 15-ն էր, սակայն այժմ այդ ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը: Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին, երկրորդ և հեռակա մագիստրատուրայի առաջին կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում, նոյեմբերի 15-ից: Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը ևս կսկսվեն նոյեմբերի 15-ից, հեռավար ձևով»-ասված է տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնեց, որ շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին՝ առաջարկելով ուսումնական գործընթացի կազմակերպումը նոյեմբերի 15-ից իրականացնել առկա ուսուցմամբ:

Лента

Рекомендуем посмотреть