Այսօրվանից Անդրբեջանը Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածում սահմանային և մաքսային անցակետ կտեղակայի․ ՀՀ ԱԱԾ - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից Անդրբեջանը Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածում սահմանային և մաքսային անցակետ կտեղակայի․ ՀՀ ԱԱԾ

2021-11-15 14:02 , Политика, 1449

Այսօրվանից Անդրբեջանը Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածում սահմանային և մաքսային անցակետ կտեղակայի․ ՀՀ ԱԱԾ

Սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

Լուրը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)՝ նշելով, որ «համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր»։

Միաժամանակ տեղեկացվում է, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։

Հիշեցնենք՝ երեք օր առաջ, կառավարության նիստում, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը որոշել է նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ՝ Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց կողմից վերահսկվող` Էյվազլիի հատվածում, ինչը օգոստոսից իրականացնում է իրանցի վարորդների նկատմամբ։ Նաև հայտարարվել էր, որ Հայաստանը նույնպես, ըստ անհրաժեշտության, մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրի, իսկ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին հորդորվել է օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որը շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։

Лента

Рекомендуем посмотреть