Գորիս-Կապանի և Կապան-Ճակատենի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները ԽՍՀՄ-ի իրավական փաստաթղթերի համաձայն ՀՀ տարածքում չեն գտնվում․ ԱԽ - RadioVan.fm

Онлайн

Գորիս-Կապանի և Կապան-Ճակատենի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները ԽՍՀՄ-ի իրավական փաստաթղթերի համաձայն ՀՀ տարածքում չեն գտնվում․ ԱԽ

2021-11-15 14:08 , Политика, 983

Գորիս-Կապանի և Կապան-Ճակատենի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները ԽՍՀՄ-ի իրավական փաստաթղթերի համաձայն ՀՀ տարածքում չեն գտնվում․ ԱԽ

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում:

Այդ մասին տարածած հայտարարությունում շեշտում է ՀՀ Անվտանգության խորհուրդը (ԱԽ)՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ և այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն:

ԱԽ-ն «հարկ է համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ»:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում և միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն էլ կոչ է արվում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:

Նշենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)՝ հայտնել է, որ այսօրվանից, տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

Лента

Рекомендуем посмотреть