ՀՀ արևելյան սահմանագոտում ծայրահեղ լարված իրավիճակ է, ընթանում են տեղային մարտեր․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ արևելյան սահմանագոտում ծայրահեղ լարված իրավիճակ է, ընթանում են տեղային մարտեր․ ՀՀ ՊՆ

2021-11-16 15:10 , Политика, 937

ՀՀ արևելյան սահմանագոտում ծայրահեղ լարված իրավիճակ է, ընթանում են տեղային մարտեր․ ՀՀ ՊՆ

Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ, իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։

Հիշեցնենք՝ այսօր, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, ՊՆ-ի փոխանցմամբ՝ ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Лента

Рекомендуем посмотреть