Զինդատախազությունը կստուգի Ադրբեջանի 6 զինվորի գերի վերցնելու և գաղտնիորեն հանձնելու վերաբերյալ մամուլի հրապարակումները - RadioVan.fm

Онлайн

Զինդատախազությունը կստուգի Ադրբեջանի 6 զինվորի գերի վերցնելու և գաղտնիորեն հանձնելու վերաբերյալ մամուլի հրապարակումները

2021-11-18 16:49 , Право, 1097

Զինդատախազությունը կստուգի Ադրբեջանի 6 զինվորի գերի վերցնելու և գաղտնիորեն հանձնելու վերաբերյալ մամուլի հրապարակումները

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) 6 զինծառայողներին ՀՀ ԶՈւ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններումհետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում:

Տեղեկացվում է, որ դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ Ադրբեջանական ԶՈւ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար:

Նշենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում հերքել է մամուլում տարածված վերոնշյալ լուրը։

Лента

Рекомендуем посмотреть