Վրաստանը չի մասնակցի «3+3» հարթակին․ Զալկալիանի - RadioVan.fm

Онлайн

Վրաստանը չի մասնակցի «3+3» հարթակին․ Զալկալիանի

2021-11-19 20:03 , Политика, 1289

Վրաստանը չի մասնակցի «3+3» հարթակին․ Զալկալիանի

Վրաստանը չի մասնակցի «վեցի նախաձեռնության» հարթակին. այդ մասին խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Նա նշել է, որ Վրաստանի այդ դիրքորոշումը հստակ հայտնել է թուրք, ադրբեջանցի և հայ գործընկերների հետ հանդիպմանը։

Հիշեցնենք՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական կողմն ակտիվորեն հանդես է գալիս տարածաշրջանային «3+3» ձևաչափի ստեղծման օգտին, որը պետք է ընդգրկի Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ)։ Գաղափարն աջակցություն է գտել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կողմից։ Վրաստանը, դեմ լինելով այս ձևաչափին, առաջարկել է նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:

Օրեր առաջ էլ Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարելով, թե Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման խնդրին, կոչ է արել այդ երկրներին համատեղ քայլ անել և տարածաշրջանում խաղաղություն հաստատել։

Իսկ Հայաստանի դիրքորոշումը «3+3»-ին, ինչպես հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն է, որ ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մեր երկիրն արդեն համաձայնեցված քննարկում է այլ ձևաչափերով:

Лента

Рекомендуем посмотреть