Երևանում պոլիկլինիկա գնալ չկարողացող 65-ն անց անձինք Covid-19-ի դեմ կարող են պատվաստվել նաև տանը - RadioVan.fm

Онлайн

Երևանում պոլիկլինիկա գնալ չկարողացող 65-ն անց անձինք Covid-19-ի դեմ կարող են պատվաստվել նաև տանը

2021-11-22 15:18 , Общество, 1092

Երևանում պոլիկլինիկա գնալ չկարողացող 65-ն անց անձինք Covid-19-ի դեմ կարող են պատվաստվել նաև տանը

Երևանում պատվաստումները հիմնականում կազմակերպվում են պոլիկլինիկաներում, սակայն 65-ից բարձր տարիքի անձանց համար, ովքեր չեն կարողանում գնալ պոլիկլինիկա, կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստման գործընթացն արդեն կազմակերպվում է նաև տանը։

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ քաղաքապետարանը, առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, պատվաստումներ է իրականացվում նաև շրջիկ կետերում։

Ընդգծվում է, որ մայրաքաղաքի պոլիկլինիկաներում Հայաստան ներմուծված 4 պատվաստանյութերն էլ առկա են ու հասանելի:

«Դրանց բաղադրության, հակացուցումների մասին տեղեկությունները բաց ու հասանելի են ինչպես համացանցում, այնպես էլ նոր ուղեցույցներում:

Քաղաքացիներն իրենք են ընտրում պատվաստանյութը»,-նշում են քաղաքապետարանից:

Հավելենք՝ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ նոյեմբերի 21-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է 1110891 պատվաստում։

Лента

Рекомендуем посмотреть