ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով

2021-11-22 15:39 , Право, 1184

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։

Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից՝ մանրամասնելով, որ Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

Նշենք՝ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով հայկական կողմից 13 զինծառայող է գերեվարվել։ Միաժամանակ տեղեկացվել է, որ մարտական գործողությունների ընթացքում կորել է կապը 24 զինծառայողի հետ, վերջին՝ նոյեմբերի 19-ի տվյալներով՝ հակառակորդի սադրանքներին զոհ է գնացել 6 հայ զինծառայող։

Հավելենք նաև, որ հայտնի է Սյունիքի մարզում երկու մարտական դիրքի կորստի մասին։

Лента

Рекомендуем посмотреть