Փաշինյանը վաղը մոտ 2 ժամ ֆեյսբուքյան միացմամբ կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը վաղը մոտ 2 ժամ ֆեյսբուքյան միացմամբ կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

2021-11-22 13:35 , Политика, 811

Փաշինյանը վաղը մոտ 2 ժամ ֆեյսբուքյան միացմամբ կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20։00-ին ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների (ԶԼՄ) և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հարցերին:

Միաժամանակ տեղեկացվում է, որ հարցերն այսօր, մինչև ժամը 20։00-ն, կարող են ուղարկել [email protected] էլ. փոստին, իսկ հարցուպատասխանը կտևի 1,5-2 ժամ:

Փաշինյանի գրառումից հետո վարչապետի աշխատակազմի լրատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ լրատվամիջոցներին խնդրելով վարչապետին ուղղված հարցերն ուղարկել լրատվամիջոցի պաշտոնական ձևանմուշով՝ նշելով լրագրողի անունը և ազգանունը:

«Այլ տարբերակով ուղղված հարցերը չեն ընդունվելու»,-շեշտվում է ծանուցման մեջ։

Рекомендуем посмотреть