Վարանդայի շրջանից hայտնաբերվել է ևս 1 աճյուն. ԱԻՊԾ - RadioVan.fm

Онлайн

Վարանդայի շրջանից hայտնաբերվել է ևս 1 աճյուն. ԱԻՊԾ

2021-11-22 17:19 , Общество, 775

Վարանդայի շրջանից hայտնաբերվել է ևս 1 աճյուն. ԱԻՊԾ

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ՆԳՆ ԱԻՊԾ) հայտնում են, որ վերսկսվել են 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին հոկտեմբերի 14-ին:

Տեղեկացվում է, որ փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

Վերջին շաբաթներին որոնումները դադարեցվել էին, ՆԳՆ ԱԻՊԾ-ից պարբերաբար տեղեկացնում էին, որ վերսկսելու համար բանակցություններ են վարվում։

Лента

Рекомендуем посмотреть