Գեղարքունիքում փոխրաձգության հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Գեղարքունիքում փոխրաձգության հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

2021-11-22 20:48 , Общество, 1102

Գեղարքունիքում փոխրաձգության հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

Պաշտպանական գերատեսչությունը միաժամանակ նշում է, որ Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Лента

Рекомендуем посмотреть