21-ամյա արցախցին մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ Արցախի ԱԱԾ - RadioVan.fm

Онлайн

21-ամյա արցախցին մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ Արցախի ԱԱԾ

2021-11-23 16:34 , Общество, 949

21-ամյա արցախցին մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ Արցախի ԱԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը (ԱՀ ԱԱԾ) հաղորդվել է Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:

Գերատեսչության հաղորդմամբ՝ ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության (ԶՈւ) տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են ԱՀ քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,-ասված է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть