Այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված է 40 հայ գերի․ Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել - RadioVan.fm

Онлайн

Այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված է 40 հայ գերի․ Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել

2021-11-23 17:44 , Право, 840

Այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված է 40 հայ գերի․ Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։

Տեղեկացվում է, որ զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

«Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 անձ՝ (քաղաքացիական) 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերն գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։

Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք»,-ասված է Արցախի ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть