Ուղևորատար «ՈւԱԶ»-ը օրը 3 անգամ կսպասարկի Կապան-Ճակատեն-Կապան երթուղին - RadioVan.fm

Онлайн

Ուղևորատար «ՈւԱԶ»-ը օրը 3 անգամ կսպասարկի Կապան-Ճակատեն-Կապան երթուղին

2021-11-24 16:16 , Общество, 150

Ուղևորատար «ՈւԱԶ»-ը օրը 3 անգամ կսպասարկի Կապան-Ճակատեն-Կապան երթուղին

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ այսօրվանից գործարկվելու է Կապան-Ճակատեն-Կապան երթուղին։

«ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «Ուազ» մակնիշի ուղևորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, և այսօրվանից արդեն ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ այն կսպասարկի Կապան-Ճակատեն-Կապան երթուղին։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից համայնքապետարանին է հատկացվել նաև մեկ բեռնաուղևորատար ավտոմեքենա»,-ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть