Փաշինյանը, Օվերչուկը և Ռուդենկոն քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը, Օվերչուկը և Ռուդենկոն քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

2021-11-24 18:30 , Политика, 1009

Փաշինյանը, Օվերչուկը  և Ռուդենկոն քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:

Лента

Рекомендуем посмотреть