Պարզվում են զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան հանգամանքները. ՔԿ - RadioVan.fm

Онлайн

Պարզվում են զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան հանգամանքները. ՔԿ

2021-11-25 12:57 , Право, 1282

Պարզվում են զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան հանգամանքները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչականը հաղորդում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 2021թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանը:

Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15։30-ի սահմաններում, մահացել է:

Քննչական խմբի կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նշենք՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.)՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորորում ստանալու մասին երեկ երեկոյան հաղորդել էր պաշտպանական գերատեսչությունը։ Սակայն նշվել էր, որ զինծառայողի դին հայտնաբերվել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում։

Лента

Рекомендуем посмотреть