Ամենասկզբում պատվաստված քաղաքացիներին վերապատվաստելու որոշումներ պետք է կայացնենք. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Ամենասկզբում պատվաստված քաղաքացիներին վերապատվաստելու որոշումներ պետք է կայացնենք. Փաշինյան

2021-11-25 15:02 , Политика, 923

Ամենասկզբում պատվաստված քաղաքացիներին վերապատվաստելու որոշումներ պետք է կայացնենք. Փաշինյան

Կորոնավիրուսի համավարակի թվերի բավական էական և լուրջ անկում ունենք, և Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված համավարակային իրավիճակին։

«Ինչո՞ւ և ինչպե՞ս պատահեց, որ թվերն սկսեցին նվազել։ Իմ դիտարկումը միանշանակ է՝ նախ դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց։ Բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ երբ մեր երկու լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն։ Եվ այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 հազարի շեմը, ինչը շատ լավ նորություն է, բայց սա որևէ կերպ չպետք է մեր զգոնությունը թուլացնի, որովհետև վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում, և շատ կարևոր է արձանագրել, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիներին վերապատվաստելու հարցում պետք է մոտեցումներ և որոշումներ կայացնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ռեկոմենդացիների շրջանակներում և իրավիճակի վրա լիարժեք հսկողություն սահմանենք։ Պետք է արձանագրել, որ ինչպես 2020 թվականից կառավարում ենք կորոնավիրուսի համավարակը և առնվազն այլ երկրների հետ համեմատած չենք կարող ասել, որ վատ է կառավարվել, ինչը շատ լավ է, բայց մեր հիմնական ուղղությունը պետք է լինի պատվաստումները»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին գործել, գրեթե վերացել է կեղծ պատվաստման պրակտիկայի վերաբերյալ շրջանառվող լուրը, թեև, հավելեց նա, բացառել չի կարելի։

Лента

Рекомендуем посмотреть