Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը խնդրել է ՌԴ-ի միջնորդությունը․ Զախարովա - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը խնդրել է ՌԴ-ի միջնորդությունը․ Զախարովա

2021-11-25 16:47 , Политика, 973

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը խնդրել է ՌԴ-ի միջնորդությունը․ Զախարովա

Մոսկվան հաստատում է՝ Երևանը խնդրել է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցույց տալ։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գերծերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է աջակցելու Երևանի ու Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության համար։ Ռուսաստանը շահագրգռված է և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքեր է գործադրել»,-Զախարովայի խոսքերն է փոխանցում գործակալությունը։

«Այս գործընթացի մեկնարկը, կարծում ենք, անկասկած կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը»,-հավելել է դիվանագետը:

Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանը Մոսկվային տեղեկացրել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։

Лента

Рекомендуем посмотреть